Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

Ջնջվեց հիշողությունդ, կդադարես գոյություն ունենալ

Ջնջվեց հիշողությունդ, կդադարես գոյություն ունենալ
24.04.2024 | 23:21

Ինքնություններն ավելի երկարատև են, քան՝ պետությունները, պետականությունների մոդելները, կայսրությունները, ուժային բալանսները։ Կհարցնեք՝ ինչու՞ թուրք-ադրբեջանական էլիտաները այսքան բուռն են արձագանքում, երբ մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, երբ պահանջում ենք, որ աշխարհը այն դատապարտի, երբ մեր այդ արդար պահանջը զետեղում ենք մեր պետության հիմնադիր փաստաթղթում։ Պատասխանը հենց վերևի առաջին նախադասության մեջ է. որովհետև ինքնությունները երկարատև են: Եվ ո՞վ ասաց, որ հարյուրավոր տարիներ լինելու է նույն ուժային բալանսը, և ո՞վ ասաց, որ մեր հաշվարկներն ապագայի հարցում չպետք է լինեն հարյուրամյակների, հիշողությունն էլ ինքնության, ինքն իրեն ճանաչելու, իմանալու առանցքն է, ջնջվեց հիշողությունդ, կդադարես գոյություն ունենալ, որպես հավաքականություն՝ կնմանվես Մաթևոսյանի նկարագրած կովին, որ հանգիստ արածում է…

Մենուա Սողոմոնյան

Դիտվել է՝ 4061

Մեկնաբանություններ